Մարտի 4-ին Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը 2015 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ ընկել է 72 ռուբլուց: Մոսկվայի ժամանակով 19:20-ի տվյալներով, ամերիկյան արժույթն արժե 71.98 ռուբլի (նախորդ օրվա համեմատ՝ 1.17 ռուբլով պակաս): Եվրոն արժե 79.27 ռուբլի (նվազելով 72 կոպեկով):
Ռուսական արժույթը թանկացել է նավթի թանկացման ֆոնին: Նավթի Brent տեսակի գինը հասել է 37.84 դոլարի՝ 1 բարելի դիմաց (2.1%-ով ավելի):
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հաղորդել էր, որ ՕՊԵԿ-ն ու նավթ արդյունահանող երկրները կարող են հանդիպում անցկացնել՝ նվիրված մարտի վերջին եւ ապրիլի սկզբին ածխաջրածինների գների կայունացմանը:





























