Երեւանի Բյուզանդի 99-ը հասցեում կառուցվող բարձրահարկ շենքի շինարարական աշխատանքների ժամանակ տուժած աշխատակցի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից: 

Աշխատակիցը գանգուղեղի վնասվածք է ստացել իր վրա ընկած երկաթե կտորից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ականատեսները պատմել էին, որ, ամենայն հավանականությամբ, աշխատակիցները չեն պահպանել անվտանգության կանոնները, ինչի հետեւանքով էլ երկաթե կտորը պոկվել եւ ընկել է: