Սեւանա լճում այսօր՝ մարտի 4-ին կորած նորատուսցի երկու տղամարդիկ ձկնորսությամբ օրվա հաց էին վաստակում: 

Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց սովորականի պես լիճ են դուրս եկել, դեպքից առաջ էլ խոսել հարազատների հետ:

42-ամյա տղամարդը երկու անչափահաս զավակ ունի: 24-ամյա երիտասարդը ամուսնացած չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարարներին չի հաջողվել գտնել ձկնորսներին: 6 ժամ ապարդյուն որոնելուց հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Կորած տղամարդիկ Նորատուս գյուղից են: Մեկը՝ 42 տարեկան, մյուսը՝ 24: Նրանք գիշերը դուրս են եկել ձկնորսության ու չեն վերադարձել: