Սեպտեմբերի 18-ին, կասկածելի առարկա հայտնաբերելու պատճառով Աստանայում պարտադրված վայրէջք է կատարել թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը կատարում էր Ստամբուլ-Պեկին չվերթը: Պարզվել է, որ այդ կասկածելի առարկան էլեկտրոնային խաղալիք է: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի քարտուղար Քենժեբոլաթ Բեկնազարովը:
«Աստանայի օդանավակայանի Անվտանգության ծառայության եւ ԱԱԿ աշխատակիցները մանրամասն հետազոտել են հայտնաբերված առարկան եւ պարզել, որ դա մանկական էլեկտրոնային խաղալիք է` տուփի մեջ դրված»,- ասել է Բեկնազարովը: Նա նշել է, որ օդանավի ուղեկցորդները ցուցաբերել են «արդարացված զգոնություն եւ գործել են ինստրուկցիայի համաձայն»:
Աստանայում շուրջ մեկ ժամ դադարից հետո, ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Պեկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ստամբուլից Պեկին թռչող ինքնաթիռում եղել է 245 ուղեւոր:




























