«Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների ընդլայնումը ձեռնտու է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Նյու Յորքում Իրաքի իր գործընկեր Ջալալ Թալիբանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Press TV-ն:

Իրանի նախագահը նշել է պատմական կապերն ու մշակութային նմանությունը Իրանի եւ Իրաքի միջեւ: «Այդ երկու երկրները ավելի շատ պոտենցիալ ունեն երկկողմ եւ տարածաշրջանային կապերի զարգացման համար»,- հավելել է նա;

Ահմադինեժադն ընդգծել է Իրաքում անվտանգության եւ կայունության վերականգնման կարեւորությունը եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում այդ երկրում կստեղծվի նոր կառավարություն:

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիին իր հերթին, հայտարարել է, որ Բաղդադը կօգտագործի բոլոր հնարավորությունները Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Ահմադինեժադի եւ Թալաբանիի հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի նախօրեին, որը պետք է կայանա սեպտեմբերի 23-30-ին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կայանալու է սեպտեմբերի 23-ին: