Whole Foods ամերիկյան սուպերմարկետների ցանցը վաճառքից հանել է մաքրված նարինջները՝ այդ նորույթի հայտնվելուց բառացիորեն մի քանի ժամ հետո: Պատճառը հաճախորդներից մեկի ծաղրական թվիթն էր:
Մրգերը վաճառվում էին 1 ֆունտի ( մոտավորապես 450 գրամ) դիմաց 5.99 դոլարով:
«Եթե գոնե բնությունը այդ նարինջները փաթեթավորելու որեւէ միջոց մտածեր, որ ստիպված չլինեինք այդքան պլաաստիկ ծախսել»,- գրել էր Twitter–ի օգտատերերից մեկը՝ հավելելով ապրանքի լուսանկարը՝ ցանցի խանութներից մեկում:
Այդ գրությունը տարածել էր ավելի 70 հազար օգտատեր: Ընկերությունը պատասխանել է, որ դա «իրենց սխալն էր» ու հիմա նարինջները կվաճառվեն միայն «իրենց բնական փաթեթավորումով, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























