Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 20-ին մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին, որի բացումը կայանալու է սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ում նախարարի գտնվելու ծրագիրը հստակեցվում է, նշել է Trend-ը:
Ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ասել էր, թե Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները հանդիպելու են ԱՄՆ-ում:




























