Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը Սկլիֆոսովսկիի անվան շտապօգնության ինստիտուտում աջակցող թերապիայի սովորական կուրս է անցնում: Այս մասին հայտնել է Ջիգարխանյանի գլխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեեւան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրա վիճակը լավ է: Սա պլանային հոսպիտալացում է: Կաթվածից հետո տարվա ընթացքում երկու անգամ նա պետք է հետազոտություն անցնի»,-նշել է Կորնեեւան:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել են հիվանդանոցի ինֆարկտով հիվանդների վերակենդանացման բաժանմունք: Մամուլի քարտուղարի խոսքով, Արմեն Ջիգարխանյանը մոտ երեք օր կմնա հիվանդանոցում: