Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանի օլիմպիական հավաքականի առաջին համար Վլադիմիր Կրամնիկը «Սպորտ-Էքսպրեսին» պատմել է վաղը` սեպտեմբերի 21-ին մեկնարկող Համաշխարհային օլիմպիադայի մասին:

«Մենք բոլորս հաղթանակի վրա ենք դնում: Անձամբ ինձ համար այս օլիմպիադան շատ կարեւոր է, որովհետեւ ժամանակակից շախմատի չափանիշով ես արդեն տարիքով խաղացող եմ եւ չգիտեմ դեռ քանի Օլիմպիադայի կմասնակցեմ, դրա համար շատ եմ ուզում հաղթել: Սակայն իրավիճակին օբյեկտիվորեն նայելու դեպքում` պարզ է, որ  մրցակիցները շատ ուժեղ են: Օրինակ` Ուկրաինայի հավաքականը վերջապես օպտիմալ կազմով է հանդես գալու եւ վարկանիշով գրեթե հավասար է մեզ: Ժամանակակից շախմատում մեծ առավելություն ունենալ հնարավոր չէ: Ավանդաբար, ուժեղ է Հայաստանը, Չինաստանն ամեն անգամ ուժեղանում է: Մյուս թիմերը եւս մոտեցել են, օրինակ` Ֆրանսիան: Այնպես որ, ոչ ոք չի կարող հաղթանակ երաշխավորել, հավանաբար, ամեն ինչ կախված կլինի վերջին տուրի մեկ քայլից: Բայց մենք կանենք հնարավորը` հաղթելու համար: Մեզ ընդամենը մի քիչ հաջողություն է պետք եւ հույս ունեմ, որ այս անգամ հաջողությունը վերջապես մեր կողմը կլինի»,- ասել է Կրամնիկը: