Սիրիայի ընդդիմության, հոգեւորականության եւ զինված խմբավորման ներկայացուցիչները Հմեյմիմում գործող հաշտեցման ռուսկան կենտրոնում հանդիպման ժամանակ հայտնել են, որ Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը մշակելու համար նախաձեռնող խումբ է պետք ստեղծել:
Մասնակիցները նշել են, որ նախագիծը մշակելուց հետո այն կդրբի համաժողովրդական քննարկման:
«Դրա համար անհրաժեշտ է ներգրավել բոլոր ուժերը, բոլոր դաշտային հրամանատարներին եի մուֆթիներին: Բոլորին, բացի ահաբեկիչներից, նրանք Սիրիայի տարածքում տեղ չունեն»,- ասել է «Հանուն ժողովրդավարական Սիրիայի» միության անդամ Մեյս Քրեյդին:
Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունը եւ ժողովրդավար ընտրությունները կօգնեն ձեւավորել իշխանության նկատմամաբ համընդհանուր վստահություն, փոխանցում է RIA Novosti-ն:
Բանակցությունները կայացել են մարտի 4-ին:



























