Երեւանի Արին բերդ փողոցում գործող «Աչաջուր» ռեստորանա-հյուրանոցային համալիրի տնօրեն Մարիամ Ամիրջանյանը մեղադրվում է նշված հաստատությունը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարիամ Ամիրջանյանը, գույքային օգուտ ստանալով, նպաստել է երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն, ինչպես նաեւ նշված հաստատությունը օգտագործել է պեռնկությամբ զբաղվելու համար:

Մարիամ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Համալիրի տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Գործը քննվում է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: