2016 թվականին «Հայէկոնոմբանկ»-ն արտերկրի ֆինանսական կազմակերպությունից եւս 10 մլն դոլար կներգրավի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բանկի գործադիր տնօրեն Արմեն Նալջյանը:

«Բանակցությունները շարունակվում են, եւ կարծում եմ, որ պայմանագիրը կստորագրվի: Ուրախ ենք, որ արտերկրի գործընկերները վստահում են մեզ եւ գնահատում մեր հուսալիությունը»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ 2015 թվականին բանկը 3 մլն դոլարի չափով վարկ է ներգրավել՝ Blue Orchard-ի հիմնադրամի հետ միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման համար (հիմնվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ եւ գրանցված է Լյուքսեմբուրգում):