Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին չի տխրեցրել ՏԿԱԻՆ-ի տարանջատման որոշումը:

«Երեւի այդպես էր պետք, եթե բաժանել են: Ինչի՞ պիտի տխրեմ, իմ նախարարությունը աշխատում է նորմալ, կարծում եմ` ոչ մի խնդիր չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Երիցյանը:

Արմեն Երիցյանի խոսքով` այն փաստը, որ ինքը հիմա նախարար է, նշանակում է, որ լավ է աշխատել:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից անջատվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, որի նախարար է  նշանակվել ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը: