Սեւանա լճում մարտի 4-ին կորած նորատուսցի երկու տղամարդկանցից մեկի դին այսօր` մարտի 6-ին, փրկարարները գտել են, մյուսի դին շարունակում են դեռ որոնել:
Նշենք, որ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սեւանա լճում կորածները Նորատուսի 42-ամյա եւ 24-ամյա բնակիչներ են, թե ում դին են այսօր գտել, դեռ պարզ չէ: Նրանք ձկնորսությամբ օրվա հաց էին վաստակում, այդ օրն էլ սովորականի պես լիճ են դուրս եկել, դեպքից առաջ էլ խոսել հարազատների հետ:
42-ամյա տղամարդը երկու անչափահաս զավակ ունի: 24-ամյա երիտասարդը ամուսնացած չէ:




























