Կենսաբանները Գվինեայի հանրապետության շիմպանզեների մոտ «սրբազան ծառ» են հայտնաբերել, որը կարող է օգտագործվել ծիսակարգային նկատակներով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:
Ըստ New Scientist պարբերականի, տեսահսկման խցիկների օգնությամբ գիտնականները նկատել են, որ ծառի փչակում քարեր են թողնում: Կենսաբանների կարծիքով, շիմպանզեները դա անում են ծիսակարգի եւ հաղորդակցման նպատակներով:
Ըստ Lenta-ի, գիտնականները կարծում են, որ դա կարող է պրիմատների կողմից արարողակարգի ստեղծման առաջին վկայությունը լինել: Ամեն դեպքում, սա խոսում է շիմպանզեների վարքի բազմազանության մասին:
Ավելի վաղ գիտնականները նկատել էին, որ բոնոբոների էգերը փայտերի հետ նույն կերպ են վարվում, ինչ երեխաները՝ տիկնիկների: Մասնավորապես, կենդանիներն իրենց համար խորհրդանշական առարկաների հետ գրկախառնված են քնում:





























