Գոայից Մոսկվա ուղեւորվող Boeing-ն էլեկտրոնիկայի անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել Աստրախանում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԱԻՆ տարածքային ծառայության ներկայացուցիչ Դմիտրի Դուբրովսկուն:

«Մոսկվայի ժամանակով 09:35-ին Աստրախանի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Boeing 757-200 օդանավը: Փոխադրողը Royal Flight-ն է, չվերթի համարը՝ 7772»,- նշել է նա:

Ինքնաթիռում 224 ուղեւոր է եղել: Ոչ ոք չի տուժել: Royal Flight ավիաընկերությունը միջազգային չվերթներն իրականացնում է Boeing 757-200 եւ Boeing 737-800 օդանավերով: