Ամերիկյան Փենսիլվանիա նահանգից դատավոր Ջեյմս Սթոքլասը շահել է վիճախաղի ջեք-փոթը՝ 291.4 մլն դոլար: Նույն խաղարկությանը մասնակցած նրա եղբայր Բոբի շահումն ավելի համեստ է՝ ընդամենը 7 դոլար: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
67-ամյա Ջեյմսը Powerball վիճախաղի տոմսը գնել է Ֆլորիդայում, ուր ընկերների հետ մեկնել էր արձակուրդի: Առավոտյան ընթրիքի ժամանակ նա տեսել է շահած համարը եւ հասկացել, որ հսկայական գումար է շահել: «Ես ուրախությունից բղավում էի եւ բոլորին հյուրասիրում»,- պատմել է նա:
Ըստ Lenta-ի, նա մտադիր է գումարը կիսել երկու ընկերների հետ, որոնց հետ գնել է տոմսը: Քանի որ Ջեյմսը ցանկացել է շահումը միանգամից ստանալ, այլ ոչ մաս-մաս, վիճակախաղի կանոնների համաձայն, գումարը նվազել է՝ հասնելով 191 միլիոնի: Հարկերի վճարումից հետո երեք ընկերներից յուրաքանչյուրին շուրջ 40 մլն դոլար կհասնի:
Ջեյմսը խոստացել է, որ չնայած հսկայական շահումից, չի պատրաստվում հեռանալ աշխատանքից:





























