Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ընդդիմադիր Zaman պարբերականի դեմ թուրքական իշխանությունների ուժային գործողությունները քննարկվելու են ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվելու է մարտի 7-ին Բրյուսելում: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

«Zaman պարբերականի գրավումը եւս մեկ հարված է Թուրքիայում մամուլի ազատությանը: Մտադիր եմ այդ հարցը բարձրացնել երկուշաբթի»,- գրել է նա:

Ըստ Gazeta-ի, Եվրախորհրդարանի ղեկավարն իր գրառման մեջ հիշատակել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, որը պետք է ծանուցում ստանա Շուլցի գրառման մասին: