Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր, տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են նրա թատրոնում:
Շաբաթ հայտնի էր դարձել, որ հայտնի դերասանը հոսպիտալացվել է: Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նա վերակենդանացման բաժանմունքում է:
«Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, իրեն նորմալ է զգում: Պատասխանում է զանգերի եւ, ինչպես միշտ, կատակում»,- ասել է թատրոնի մամուլի քարտուղարը:
Աղբյուրի փոխանցմամբ, վաղ առավոտից արտիստի հետ հիվանդանոցում է նրա կինը:




























