«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում:

Տեսանյութի սկզբում Դաղստանում մահապարտ-ահաբեկչի մեքենայի պայթյունի կադրերն են: Այս ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում 2 ոստիկան էր զոհվել, ստանձնել է ԻՊ-ն:

Ըստ Gazeta-ի, զինյալները հավելել են, որ իրենք ԻՊ-ի առաջորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զինվորներն են: Ահաբեկիչները նաեւ ռուսերեն են խոսել:

Բացի այդ, հոլովակում ցուցադրվել են իբր ռուսական հատուկ ծառայությունների գործակալի մահապատիժը: Ամեն դեպքում, այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: