Սեւանա լճում այսօր՝ մարտի 6-ին, փրկարարները հատնաբերել են մարտի 4-ին կորած Նորատուսի բնակիչներ  42-ամյա Անդրանիկ Վարդանյանի  եւ 24-ամյա Անդրանիկ Ավետիսանի դիերը: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը:

Նրա խոսքով, Անդրանիկ Վարդանյանն ու Անդրանիկ Ավետիսյանն իրենց  ընտանիքները պահում էին ձկնորսութամբ զբաղվելով: 42-ամա տղամարդը   ամուսնացած էր, ունի երկու անչափահաս զավակ: 24-ամա երտասարդն ամուսնացած չէր: