Չինաստանի իշխանությունները 2015 թվականին կարգապահական տույժերի են ենթարկել 284 հազար պաշտոնյաների: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:
Նրանցից 200 հազարը թեթեւ կարգապահական տույժի է ենթարկվել եւ նշանակվել այլ պաշտոնների, իսկ 82 հազարն ավելի լուրջ տույժի է ենթարկվել եւ ավելի ցածր պաշտոն ստացել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը հունվարին տեղեկացրել է, որ 2016 թվականին հակակոռուպցիոն ստուգումների նոր փուլ է անցկացնելու: Դրանք վերաբերելու են առաջին հերթին 32 նախարարությունների եւ կուսակցական մարմինների:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, միայն այս տարվա հունվարին 5459 պաշտոնյա է պատժվել:




























