Լոնդոնն ու Նյու Յորքը չափազանց հարուստ բնակիչների թվով աշխարհի խոշոր քաղաքների ցանկի առաջատարն են: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Knight Frank ընկերության հաշվետվությունը:

Հաշվարկը կատարվում է բարձրագույն դասի բնակելի սեփականության թվով, որին օգտվում են 10 մլն դոլարից ավելի կարողություն ունեցող մարդիկ: Լոնդոնում այդպիսի բնակիչների թիվը 34.230 է, Նյու Յորքում՝ 32.500:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, եռյակը եզրափակում է Հոնկոնգը՝ 24.400 միլիոնատերերով: Հարուստ բնակչությամբ խոշոր քաղաքների տասնյակում ընդգրկվել են նաեւ Լոս Անջելեսը, Մոնակոն, Մայամին, Դուբայն ու Կաննը:

Հաշվետվության հեղինակները նշում են, որ միլիարդատերերի թիվը քաղաքներում փոխվում է՝ կախված տարվա եղանակից: Օրինակ՝ Նյու Յորքում ավելի քան 10 մլն դոլար կարողությամբ բնակիչների ամենամեծ թիվը գրանցվում է հունիսին՝ 32 հազար, իսկ փետրվարին մեգապոլիսում բնակվող մեծահարուստների թիվը հասնում է գրեթե 12 հազարի: