Հայկական պատվիրակությունը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 20-ին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում, նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: