Ճապոնիայի Կոբե քաղաքում «Յամագուչի գումի» եւ դրանից առանձնացած «Կոբե Յամագուչի գումի» հանցավոր սինդիկատների միջեւ հարաբերությունների սրման պատճառով երեխաները դպրոց են գնացել ոստիկանների եւ ուսուցիչների հսկողության ներքո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։

Միտո քաղաքում, որտեղ գտնվում է «Կոբե Յամագուչի գումիի» շտաբ-գրասենյակը,  տեղի դպրոցներից մեկի աշակերտները ուսումնական հաստատություն են գնացել ոստիկանների եւ ուսուցիչների ուղեկցությամբ։ Շաբաթ օրը գրասենյակում 5 փամփուշտի հետքեր էին հայտնաբերել, իսկ դպրոցը գտնվում է դեպքի վայրից 50 մ հեռավորության վրա։ Դասերից հետո աշակերտները տուն կվերադառնան ոստիկանների եւ ուսուցիչների հսկողության ներքո։
Միջոցներ են ձեռնարկվել նաեւ Տոյամայի պրեֆեկտուրայի Տակաոկա քաղաքում։