ԱՄՆ-ում վախճանվել է ժամանակակից էլեկտրոնային փոստի գյուտարար Ռեյմոնդ Թոմփլինսոնը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Թոմփլինսոն-ի գործատուին՝ Raytheon ընկերությանը։
Նախքան ժամանակակից էլեկտրոնայի փոստը ստեղծելը էլեկտրոնային նամակներ հնարավոր էր ուղարկել, սակայն դրանք կարող էին կարդալ ցանցին միացված բոլոր համակարգիչները։
Թոմփլինսոնն առաջին անգամ իր հայտնագործությունը փորձարկել էր ինտերնետի նախատիպ ARPANET կառավարական փակ ցանցում։ Թոմփլինսոնը նաեւ ընտրել էր @ նիշը օգտատիրոջը նշանակության հասցեին կապելու համար։ Raytheon-ի ներկայացուցիչ Ջոյս Կուզմանը կարծում է, որ այդ նիշը դուրս կգար գործածությունից, եթե Թոմփլինսոնը նրա համար կիրառում չգտներ։
Ռեյմոնդ Թոմփլինսոնն ապրում էր Մասաչուսեթսի նահանգի Լինքոլն քաղաքում։ Նա 74 տարեկան էր, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։




























