Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում մարտի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կողմերից մեկը վնասվածքներով տեղափոխվել է երեւանյան հիվանդանոցներից մեկը:

Կեսգիշերն անց նախկին «Ֆլամինգո» ռեստորանի մոտ երկու երիտասարդ վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի: 27-ամյա երիտասարդը մարմնական տարբեր վնասվածքներով՝ գլխի պատռվածքով ու սալջարդով, տեղափոխվել է հիվանդանոց:

Ծեծկռտուքի մյուս մասնակցի անձը դեռեւս հայտնի չէ:

Մանրամասները պարզվում են: