Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 7-ին, ժամը 11:00-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Մասնավորապես, Երեւան-Սեւան ճանապարհին, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետեւանքով, 56-ամյա Աիդա Բ.-ն, տեղում մահացել է, իսկ 63-ամյա ուղեւոր Ե. Դ.-ն տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածն ու վիրավորն ամուսիններ էին, վարորդը նրանց որդին է, եւ նրանք մեկնում էին Վարդենիս՝ թաղման արարողության մասնակցելու:




























