Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից գործադրված սպառնալիքների, ինչպես նաեւ իր չկատարած հանցանքներն ընդունելու համար ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն գումարներ տալու արդյունքում:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: