Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կրտսեր դուստրերը չեն խրախուսում պատգամավորի գործունեությունը։
Այսօր՝ մարտի 7-ին, Կանանց միջազգային օրվա նախօրեին, լրագրողների հետ հանդիպմանն ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ իր երկու կրտսեր դուստրերը ցանկանում են բժիշկ դառնալ՝ հետեւելով իրենց հայրիկի օրինակին։
«Երբեմն փոքրիկներս ուրախանում են, երբեմն ինձ քննադատում են, ասում են՝ պետք չի գնաս Ազգային ժողով»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ընդդիմադիր պատգամավորը պատմեց, որ երբ իր հինգ տարեկան դստերը տարել էր խորհրդարանի իր գրասենյակ, վերջինը հայտարարել էր, որ սա իր աշխատանքի վայրը չէ. «Աղջիկս հայտարարեց, թե սա այն տեղը չէ, որտեղ իր խոսափողն անջատում են»։
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը չորս դուստր ունի, ավագներն արդեն իրեյնց մասնագիտությունն ընտրել են. իրավաբան են դառնալու։





























