Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Հայկական վերածնունդը» ներկայացնող Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը: Նման որոշում է կայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհուրդը:

Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Նրա նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենա ապրիլի 17-ին: