Միլիարդատեր եւ Forbes Publishing ընկերության փոխնախագահ Քրիստոֆեր Ֆորբսը աճուրդի է հանել Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի, ինչպես նաեւ Նապոլեոն III-ի հետ կապված իրերի հավաքածու: Հավաքածուն վաճառվել է երկու օրվա ընթացքում:
Ինչպես հաղորդել են ֆրանսիական Osenat աճուրդի տան ներկայացուցիչները, հավաքածուում մինչեւ 1300 փաստթուղթ, նամակ կա եւ 500-ից ավելի կտավ: Առաջին 40 լոտը գնել են առաջնահերթության իրավունք ունեցող թանգարանները: Այժմ այդ իրերը կցուցադրվեն Օրսեի թանգարանում, Պատվո լեգեոնի ազգային թանգարանում, ինչպես նաեւ կլրացնեն Ֆրանսիայի արխիվը, հայտնում է France 24-ը:
Միլիարդատիրոջ ներկայացրած ամենահետաքրքիր լոտերից մեկն այն հավաստագիրն է, որով հավաստվում է 1804-ին Նապոլեոն Բոնապարտի եւ Ժոզեֆինա Բոhարնեի գաղտնի նշանադրությունը: Փաստաթուղթը ստորագրված է կարդինալ Յոզեֆ Ֆեսչեմի ձեռքով, որն անձամբ է պսակադրել զույգին: Աճուրդին հավաստագրի գինը հասել է 32,5 հազար եվրոյի, հայտնում է Rosbalt-ը http://www.rosbalt.ru/:




























