Դիզայներ Անատոլի Օմելչենկոն «Edible Spoon Maker» անվանումով սարք է ստեղծել: Հնարավոր է՝ այն մարդկությանը կստիպի հրաժարվել մետաղական գդալներից: 3 րոպեի ընթացքում սարքը 4 ախորժալի խրթխրթան գդալներ է պատրաստում, որոնցով կարելի է ապուր կամ աղանդեր ուտել՝ կեղտոտ սպասք չհավաքելով:
Ըստ Kedem-ի, պատրաստ խմոր օգտագործելու դեպքում ճաշին գդալ պատրաստելը շատ դյուրին է: Այժմ գյուտարարը գումար է հավաքում՝ սարքի արդյունաբերական արտադրություն սկսելու համար:




























