Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ «Լեւադիակոս» ֆուտբոլային ակումբի նախագահ Յանիս Կոմբոտիսը մեղադրվում է մրցակից դարպասապահին կաշառելու մեջ:
Կոմբոտիսին ոստիկանություն են տարել երեկ` սեպտեմբերի 19-ին, Հունաստանի առաջնության առաջին լիգայի «Լեւադիակոս»-«Տրիկալ» խաղից առաջ: Նախագահին մատնել է հենց դարպասապահ Խրիստոս Պուրիսը, ով ոստիկանությանը հայտնել է, թե վատ խաղի համար իրեն 20 հազար եվրո են առաջարկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լեւիդիակոսը» պաշտոնական կայքում հերքել է մեղադրանքները:





























