Beatles խմբի լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնի նամակն ապրիլին աճուրդի կհանվի ավելի քան 30 հազար ֆունտով: 

Խոսքը մի բացիկի մասին է, որ 11-ամյա Լենոնն ուղարկել է իր Հարիետ մորաքրոջը: Նամակում ապագա աստղն իր ազգականուհուն շնորհակալություն է հայտնում Սուրբ ծննդի նվերների համար, որ ստացել էր  1951-ին: Մորաքույրը Լենոնին սրբիչ էր նվիրել, որի վրա ասեղնագործված էր երաժշտի անունը, ինչպես նաեւ գիրք ամենահայտնի նավերի մասին: Բացի այդ, զարմիկը մորաքրոջը շնորհակալություն է հայտնում կարմիր սվիտրի համար եւ երջանիկ նոր տարի է մաղթում:   

Հետաքրքիր է, որ նամակում մի քանի քերականական սխալ կա: 

Այս պահի դրությամբ դա Լենոնի ձեռքով գրված ամենահին փաստաթուղթն է, տեղեկացնում է   Мир 24-ը: