Google Earth-ը Area 6-ի օբյեկտների լուսանկարներ է հրապարակել: Այն գտնվում է ամերիկյան Նեւադա նահանգի անապատում, հայտնի Area 51-ից ոչ հեռու: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Դրանցում հստակ երեւում է շուրջ 1.5 կմ երկարությամբ թռիչքուղի, մեծ օդանավարան եւ մի քանի շինություն:

Այսպես կոչված Area 6-ը, որը 1945-1992 թվականներին ստորգետնյա միջուկային փորձարկումների վայր էր ծառայում, ներկայում օգտագործվում է անօդաչու թռչող սարքերի փորձարկման համար: ԱՄՆ Միջուկային անվտանգության հարցերի ազգային վարչակազմի ներկայացուցչի խոսքով, այնտեղ այլեւս միջուկային փորձարկումներ չեն իրականացվում:

Ըստ Lenta-ի, Area 6-ը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին: Շինաշխատանքների համար գրեթե 10 մլն դոլար է ծախսվել: Նոր թռիչքուղին կառուցվել է 2005 թվականին: