Մարդկանց համար քաղցրավենիքից եւ կազմվածքի վրա բացասաբար ազդող այլ մթերքից դժվար է հրաժարվել լեպտին հորմոնին արձագանքի բացակայության պատճառով: Այսպիսի եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները:

Պարզվում է՝ ճարպակալմամբ տառապող մարդկանց ուղեղը չի արձագանքում լեպտին հորմոնին: Այդ հորմոնն ազդակներ է ուղարկում այն մասին, որ մարդը հագեցել է: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ լեպտինները ոչ բավարար քանակությամբ են արտադրվում:

Սակայն գերմանացի գիտնականների անցկացրած հետազոտությունը խախտել է այս տեսությունը: Նրանց խոսքով, չիպսի, գազավորված ըմպելիքի եւ բարձր կալորիականությամբ այլ մթերքի հաճախակի օգտագործումը խախտում է հորմոնալ հավասարակշռությունը:

Ըստ Informing-ի, գեր մարդկանց խնդիրն այն է, որ նրանց ուղեղը չի արձագանքում լեպտինների ազդակներին: Արդյունքում այդպիսի մարդիկ սկսում են ավելի մեծ քանակությամբ քաղցր եւ յուղոտ սնունդ օգտագործել՝ էներգիայի պաշարը վերականգնելու համար: