Change.org օնլայն հարթակը, որտեղ ցանկացողները կարող են խնդրագիր տեղադրել, վերլուծել է սեփական օգտատերերի գենդերային բաշխումը։ Վիճակագրական տվյալները ներկայացվել են Մարտի 8-ի կապակցությամբ, փոխանցում է Gazeta.-ն։

Աշխարհի 196 երկրների օգտատերերի տվյալներն ուսումնասիրելով՝ պարզ է դարձել, որ օնլայն խնդրագրերի միջոցով առավել հաճախ հաջողության են հասնում կանայք, չնայած տղամարդիկ ավելի հաճախ են խնդրագրեր նախաձեռնում։ Ավելի քան 1 մլն խնդրագրերի 58 տոկոսը նախաձեռնում են հենց տղամարդիկ։

Նպատակին հասած հաջող խնդրագրերի ընդհանուր թիվը 13 հազարից ավելի է։ Դրանց 45 տոկոսը նախաձեռնել են կանայք, իսկ 55 տոկոսը՝ տղամարդիկ։ Ընդ որում, կանանց նախաձեռնությունների արդյունավետությունն ավելի բարձր է։ Հաջողված խնդրագրերի ընդհանուր քանակի բաժինը կանանց մոտ ավելի մեծ է՝ 1.4 տոկոս, իսկ տղամարդկանց մոտ ադ ցուցանիշը 1.2 տոկոս է։ Ավելին՝ կանայք միջինում իրենց խնդրագրերի տակ 1.5 անգամ ավելի շատ ստորագրություն են հավաքում, քան տղամարդիկ։