Սեռական ոտնձգությունների պատճառով կանանց՝ աշխատանքից հեռանալը Հայաստանի համար խնդիր է։ Այս մասին մարտի 8-ին լրագրողներին ասել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ ավելի քան 10 տարի առաջ կենտրոնը հարցում էր անցկացրել աշխատավայրում կանանց նկատմամաբ սեռական բնույթի հետապնդումների մասին։ Հարցումների համաձայն՝ կանանց ավելի քան կեսը նման ոտնձգությունների պոտենցիալ թիրախ է, իսկ նման վերաբերմունքի արժանացած կանանց 30 տոկոսը ստիպված է եղել ազատվել աշխատանքից։ «Կնոջ նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի նաեւ աշխատավայրում։ Եվ որոշ տեղաշարժ արդեն կա։ Այն ժամանակ մենք հարցման արդյունքները ներկայացրեցինք նաեւ նաեւ խորհրդարան, որից հետո աշխատանքային եւ քաղաքացիական օրենսգրքերում մի շարք փոփոխություններ ընդունվեցին»,- նշեց Ադիբեկյանը։