Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ծառայողական պարտականությունները բարձր կատարելու համար ՀՀ ԱԱԾ եւ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին:

Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են`

Ռուբեն Հրաչյայի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀՀ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետ, գնդապետ

Մարտիրոս Անդրանիկի ԵՍԱՅԱՆԸ ՀՀ ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ

Կարո Հարությունի ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆԸ ՀՀ ՊՊԾ սպա, ավագ լեյտենանտ

Կարեն Գարեգինի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՀ ՊՊԾ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Հարություն Սերգեյի ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Կարեն Նիկոլայի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Արմեն Լյովայի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր

Արա Ռուբենի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ - բաժանմունքի պետ, փոխգնդապետ: