Վանի առեւտրա-արդյունաբերական պալատը կազմակերպել էր ճաշկերույթ` ի պատիվ Վան ժամանած հայերի:
Ինչպես Վանից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, ճաշկերույթին մասնակցել է Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն, Վանի փոխքաղաքապետը, Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը եւ մի խումբ ստամբուլահայեր:
Ճաշկերույթից հետո, Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն նշելով, թե Աղթամարի Ս. Խաչում պատարագի անցկացումը Վանի համար պատմական օր էր՝ հավելեց, թե պատարագի անցկացումով, Վանի ժողովուրդը մի լավ քննություն հանձնեց: «Տարիներ ի վեր, մենք սա կրկնում էինք, սակայն ոչ ոք չէր հավատում: Վանը՝ իրականացրելով իր ստանձնած պարտականությունը՝ աշխարհի համար օրինակ դարձավ»-նշեց Զահիր Քանդաշօղլուն:



























