Սաշա Գոլդբերգը ներկայացրել է սուպերհերոսների կոստյումներ՝ դասական ֆլամանդական գեղանկարի ոճով: Աշխատանքների ցուցադրությունը բացվել է Փարիզում:
«Գիտական ֆանտաստիկայում հաճախ կարելի է արվեստների պատմության հետ կապ գտնել, ինչպես նաեւ առասպելաբանության հանդեպ անհագ հետաքրքրություն»,- ասված է ցուցադրության մասին հաղորդագրությունում:
Սաշա Գոլդբերգը հայտնի է դարձել մի աշխատանքով, որը ստեղծելու համար իր 91-ամյա տատիկին սուպերհերոսի կոստյում է հագցրել՝ նրա տրամադրությունը բարձրացնելու համար:


































