Ամերիկյան Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դատարանը վճռել է 55 մլն դոլար փոխհատուցում վճարել EPSN հայտնի հեռուստաալիքի թղթակից, «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուի հաղորդավարներից Էրին Անդրյուսին: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Դատարանն այսպիսով բավարարել է լրագրողի հայցը պապարացիի դեմ, որը հյուրանոցում նրա սենյակի կողքին համար է վարձել եւ գաղտնի նրան մերկ տեսագրել: Էնդրյուսը պահանջում էր 75 մլն դոլարի չափով փոխհատուցում: Հյուրանոցի աշխատակազմն ու տեսանյութի հեղինակը՝ 48-ամյա Մայքլ Դեւիդ Բարեթը, որոնք ընդունել են իրենց մեղքը, կկիսեն վճարվող գումարը:
Սկանդալը հրահրվել էր 2008 թվականին, երբ համացանցում հայտնի մարզական լրագրողուհու մերկ լուսանկարներն ու տեսանյութ էին հրապարակվել: Դրանք նկարահանվել էին բանալու անցքից:
Դատարանում Էնդրյուսը հայտարարել է, որ «ստորացվել է եւ տեսանյութի հրապարակման արդյունքում, որը համացանցում միլիոնավոր մարդիկ են դիտել, դեպրեսիա է ունեցել»:
Ի դեպ, Բարեթը պրոֆեսիոնալ պապարացի չէ: Մինչեւ ձերբակալությունը նա Չիկագոյում ապահովագրական ընկերություն է ղեկավարել:




























