Սլովենիայի Զալեց փոքր քաղաքում, որի բնակչությունը թիվը 5 հազար է, նախատեսում է զբոսաշրջիկներին գրավել աշխարհում առաջինը հանդիսացող գարեջրային շատրվանով: Նախատեսվում է, որ շատրվանը հնարավորություն կտա փոքր վճարի դիմաց համտեսել սլովենական գարեջրի բոլոր հայտնի տեսակները նույն վայրում:

Գարեջրային շատրվանի կառուցումը կարժենա 400 հազար դոլար: Այդ գումարի կեսը կտրամադրեն տեղի գործարարներն ու կազմակերպությունները, իսկ երկրորդ կեսը կհավաքվի քաղաքի բնակչությունից՝ հարկերի տեսքով, հաղորդում է Kedem-ը: