Իր համար ուղեկից ընտրելիս Տիմուր անունով այծը գերադասել է Ամուր վագրին: Հանրահայտ այծի ուշադրության համար երեք թեկնածու էր պայքարում, սակայն Տիմուրը բոլորին մերժել է:
«Տիմուրին զբոսայգի թողեցինք, նա մոտեցավ վագրին, մենք նրան ուժով հետ բերեցինք»,- լրագրողներին պատմել է Պրիմորսկի սաֆարի-պարկի տնօրեն Դմիտրի Մեզենցեւը:
Այծի համար հարսնացուի ընտրությունները կշարունակվեն մարտի 8-ից հետո: Սաֆարի-պարկ է ժամանել Տիմուրի նախկին սիրելին՝ Լեդին՝ ձագուկների հետ: Լեդին եւ Տիմուրը միասին են եղել, մինչեւ վերջինին նետել են վագրի ազատավանդակը՝ որպես ճաշ:




























