Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՌԴ Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Կոնստանտին Ֆյոդորի Զատուլինին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Զատուլինը նման շքանշանի է արժանացել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության խորացման, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահի մամուլի ծառայությոuնից  NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Հենրիկի Բադալյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Բացի այդ, ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ հայրենանվեր գործունեության համար Սիրիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: