Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն 105 կգ քաշային Վլադիմիր Սմորչկովը, ով Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում եւս մեդալի հավակնորդ է, ռուսական մամուլում ծանրորդի պատրաստության էտալոն է անվանել Յուրի Վարդանյանի տեղից ցատկը:
«Ծանրամարտում կարեւորը կտրուկությունն է: Պատրաստվածության աստիճանը կարելի է չափել բարձրացատկով: Ասում են` լեգենդար Յուրի Վարդանյանը մարզավիճակի գագաթնակետին, տեղից երկու մետր ցատկ էր կատարում: Խելահեղ ցուցանիշ է: Սովորաբար, մենք հավաքականում կես մետր ցածր ենք ցատկում»,- ասել է Ռուսաստանի հավաքականի առաջատարներից մեկը:



























