Հայաստանի հարկային ծառայությունը կարող է լրացուցիչ 1.5 մլրդ դոլար հավաքել։ Այս մասին մարտի 9-ին լրագրողներին ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։

Տարբեր գնահատականներով՝ Հայաստանի տնտեսության ստվերային սեկտորը կազմում է 30-50 տոկոս։ Դա մոտավորապես կազմում է 4 մլրդ դոլար։ Հետեւաբար դրանցից հարկային մուտքը կարող է կազմել 1.5 մլրդ դոլար։

«Կարծում եմ, որ նորից ստեղծված Պետեկամուտների կոմիտեն պետք է իր վրա հենց այդ գործառույթը վերցնի։ Այդպես ավելի իրատեսական է բյուջեն լցնելը, քան ստիպողաբար տուգանքներ հավաքելով»,- նշել է Մակարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ  ՀՀ Կառավարության առընթեր Պետեկամուտների կոմիտեն առանձնացել է Ֆինանսների նախարարությունից։