Երեւանի «Առլի» կարաոկե ակումբում, այսօր՝ մարտի 9-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն եւ ծեծկռտուք: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Այդ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ կարաոկե ակումբի դիմաց արյունոտված մի երիտասարդ է ընկած, իսկ նրա շուրջ հավաքված երիտասարդներն ու աղջիկները փորձել են օգնել նրան:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները ակումբից մի խումբ երիտասարդների են ոստիկանություն տեղափոխել, սակայն այս պահին բերման ենթարկվածներ չկան:




























