Նոր Հարկային օրենսգիրքը պետք է հստակ սահմանի ստուգումների չափանիշները։ Այս մասին մարտի 9-ին լրագրողներին ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ Նոր Հարկային օրենսգրքում, որը հիմա քննարկվում է Կառավարությունում, պետք է հստակ սահմանի անդորրագիր թերթիկների բովանդակությունը, որոնցով տեսուչները պետք է ձեռնարկություններում ստուգումներ անցկացնեն։ Ընդ որում, այդ հարցերի շրջանակից դուրս տեսուչները ոչինչ չպետք է պահանջեն։
Ինչպես նշեց Մակարյանը, հիմա տեսուչը գալիս է եւ սկսում է ոտքից գլուխ ստուգել ձեռնարկությունը, որպեսզի գոնե մի բան գտնի։ Ընդ որում, ոչ թե իր կամքով, այլ առնվազն պետի հրամանով։ Այն, ինչ գրում է տեսուչը, իրենից կախված է առնվազն 10 տոկոսով։ «Տիպիկ իրավիճակ է։ Եթե շարքային տեսուչը ոչինչ չի գտնում, նրան նորից են ուղարկում։ Այդպես նա 1-2 ամիս գնում-գալիս է, մինչեւ բիզնեսմենին չի կանչում արդեն տեղի հարկայինի պետը եւ առաջարկում է հարցը լուծել սիրահոժար կերպով՝ թե դե դու ինքդ մտածի՝ ինչ մենք քո մոտ կգտնենք։ Հարկային օրենսգիրքը պետք է վերջի դնի այդ պրակտիկային»,- եզրափակել է Գագիկ Մակարյանը։





























